Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019թ.
Այգեզարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԶԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 21-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Այգեզարդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեզարդ համայնք
ՀՀ Արարատի մարզ, գ. Այգեզարդ, (0235)61077, 0709, aygezard.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2019 թվականի N 21-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 48-րդ հոդվածով 1-ին կետով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.68615 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության էներգետիկայի հողեր գործառնական նշանակության հողամասն (կադաստրային ծածկագիր՝ 0207-0002-ից) ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում.

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ`

1. ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.68615 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության էներգետիկայի հողեր գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 0207-0002-ից) մրցութային կարգով, 99 (ինսունինն) տարի ժամկետով, տրամադրել կառուցապատման իրավունքով՝ սպասարկման օբյեկտի կառուցման նպատակով:

2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրվող հողամասի կառուցապատման տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային վարձավճարի 5 (հինգ) տոկոսի չափով:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.1 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով. թույլատրել համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 

/ծածկագիր 0207/-ից 1,31386 հա գյուղ. նշ. այլ հողատեսք /25 տարի ժամկետով/

/ծածկագիր 0298-0008/ 2,11787 հա գյուղ. արտադրական /99 տարի ժամկետով/

/ծածկագիր 0245/-ից 7,57552 հա գյուղ. նշ. այլ հողատեսք /25 տարի ժամկետով

/ծածակագիր 0245/ -ից 0,29203 հա գյուղ. նշ. այլ հողատեսք /25 տարի ժամկետով/

տրամադրել վարձակալությամբ` մրցութային կարգով

2.2 Վարձակալությամբ տրվող հողամասերի մեկնարկային գինը սահմանել զուտ եկամուտի 20 %-ի չափով:


Կողմ -4

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԽԱՉԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱԶԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅԳԵԶԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner